Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 114533-ի, մահվան ելքերը՝ 6854-ի, արձանագրվել է ապաքինման 90539 դեպք: Այս մասին այսօր հայտնել է Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Քիյանուշ Ջահանփուրը, փոխանցում է IRNA-ն։
«Վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 808 նոր դեպք է հայտնաբերվել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 114533-ի»,-ասել է Ջահանփուրը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ վերջին մեկ օրում, ցավոք, մահացել է 55 մարդ՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ Իրանում արդեն 6854 մարդ է մահացել:
Ջահանփուրի խոսքով՝ վարակվածների շրջանում ապաքինման 90539 դեպք է արձանագրվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







