Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է Վրաստան-Ադրբեջան սահմանին ռազմական օդանավի կործանման մասին տեղեկությունը: Ըստ ռազմական գերատեսչության՝ կործանվել է C130 մակնիշի ռազմատրանսպորտային օդանավ: Այն Ադրբեջանից վերադառնում էր Թուրքիա:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կործանված օդանավում եղել է 20 զինծառայող։ Այս պահին Վրաստանի իշխանությունների հետ համատեղ որոնողափրկարարական գործողություններ են:
Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հաղորդել էին ռազմական ուղղաթիռի կործանման մասին։






































