Իրանն սկսել է սահմանափակել Թեհրանի բնակիչների ջրամատակարարումը՝ երկրում հաստատված լրջագույն երաշտի պատճառով, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Դա կօգնի կանխել ջրի վատնումը, նույնիսկ եթե որոշակի անհարմարություններ առաջացնի»,- ԶԼՄ-ները մեջբերում են Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիին, որը ելույթ է ունեցել պետական հեռուստատեսության եթերում:
Արդեն սկսվել են Թեհրանի բնակելի հատվածում ջրի պարբերական անջատումներ: Իրանական Haft-e Sobh թերթը նշում է, որ ցանցում ճնշման նվազումը և մակերևութային ու ստորերկրյա ջրերի պաշարների անկումը «լուրջ անկայունություն» են առաջացրել Թեհրանի ջրամատակարարման մեջ:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ չի բացառում Թեհրանի տարհանումը ջրային ճգնաժամի պատճառով:






































