Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան, հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա ելույթ է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսին:
Գրիգորյանի խոսքով՝ օգոստոսի 8-ից հետո Հայաստանը և Ադրբեջանը նպատակային ջանքեր են գործադրել՝ ամրապնդելու մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը և խորացնելու երկխոսությունը։ Որպես դրա օրինակ՝ ԱԽ քարտուղարը նշել է հոկտեմբերի 21-ին և 22-ին ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան։
«Այսպիսի այցելությունները և փոխանակումները կնպաստեն հասարակությունների միջև փոխվստահության և փոխըմբռնման ամրապնդմանը՝ միաժամանակ ամրապնդելով խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասել է Գրիգորյանը։
Հայաստան ժամանած ադրբեջանցի փորձագետների խմբում էր նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստ» Դիլարա Էֆենդիևան։






































