ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարևորել է հոկտեմբերի 22-ին Երևանում կայացած Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկումը:
Գրիգորյանը, որըհանդիպել է քննարկման մասնակիցների հետ, հայտնել է, որ հանդիպումը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում էր:
Նա մասնակիցների հետ հանդիպմանն ընդգծել է, որ հանրության տարբեր շերտերի ներգրավվումը միմիայն ամրապնդելու է խաղաղությունը:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն, իրենց հերթին, շնորհակալություն են հայտնել հայկական կողմին միջոցառումը կազմակերպելու և դրական մթնոլորտ ապահովելու համար, տեղեկացրել է ԱԽ քարտուղարի գրասենյակը:
Նրանք շեշտել են նման նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը՝ ուղղված փոխվստահության և համագործակցության ամրապնդմանը:






































