Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մալաթիա նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD)։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 06:20-ին (համընկնում է Երևանի ժամանակին)։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բաթալգազի շրջանում, իսկ օջախը տեղակայված է 15,5 կիլոմետր խորության վրա։
AFAD-ը հայտնել է, որ այս պահի դրությամբ որևէ բացասական հետևանք կամ ավերածություն չի արձանագրվել։ Մասնագետները շարունակում են տարածքի հետազոտման և մոնիթորինգի աշխատանքները։
ԻՀՊԿ-ն սպառնում է անցնել լայնածավալ հարձակողական գործողությունների
Ամերիկյան զինված ուժերն ավարտել են Իրանի ուղղությամբ գիշերային հարվածների յոթերորդ ալիքը, հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։ Իրանական...






































