Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:38

Վերջին 3 օրերին Թբիլիսիում ձերբակալվել է 60 ցուցարար

Վերջին 3 օրերին Թբիլիսիում ձերբակալվել է 60 ցուցարար

Վրաստանում ոստիկանությունը վերջին երեք օրվա ընթացքում ձերբակալել է 60 ցուցարարի՝ հանրային հավաքների կանոնները խախտելու համար, հայտնել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը։

Իրավապահ մարմինների աշխատակիցները նշել են, որ ցույցերի մասնակիցների թիվն իրենց օրինական իրավունք չի տալիս փակել փողոցը։ Ցուցարարները չեն ենթարկվել ոստիկանության հրահանգներին՝ կրկին փակելով ճանապարհը և խոչընդոտելով երթևեկությանը։

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 19-ին սկսել էր իրացնել հավաքների անցկացման կարգի մասին օրենքը՝ համապատասխան փոփոխությունների փաթեթն ընդունելուց հետո։ Փոփոխությունների համաձայն՝ դատավորը կարող է տուգանքի փոխարեն նշանակել մինչև 60 օր կալանք, եթե բողոքի ակցիայի ժամանակ մասնակցի ձեռքին գտնվի հրազեն, շեղբավոր զենք, հրավառության կամ դյուրավառ նյութեր, կամ եթե մասնակիցը չկատարի ոստիկանության կողմից հավաքը դադարեցնելու կարգադրությունները։

Մինչև 15 օր վարչական կալանք է նախատեսվում նաև բողոքի ակցիայի ժամանակ դիմակ կրելու, արցունքաբեր գազ ունենալու կամ ճանապարհը փակելու համար։

2024 թվականի նոյեմբերից Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում, ինչպես նաև Վրաստանի մի շարք այլ քաղաքներում տեղի են ունենում բողոքի ցույցեր՝  նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով։  

Քաղաքագետ և կովկասագետ Ջոնի Մելիքյանն Armenia Today-ի հետ զրույցում գնահատել էր Վրաստանում տեղի ունեցող դեպքերի պատճառները, դինամիկան և հնարավոր հետևանքները։ Նա ասել էր, որ բողոքի ակցիաները ցույց են տվել, որ ընդդիմությունն իրական հնարավորություն չունի փոխելու քաղաքական իրավիճակը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+