Ռուսաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրերին աճել է 11 656-ով և այժմ կազմում է 221 344 մարդ երկրի բոլոր շրջաններում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այս պահին ապաքինվել է 39 801 մարդ, 2 009 մարդ մահացել է: Նոր կորոնավիրուսի վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակված անձանց հաստատված դեպքերի օրական աճը կազմել է 5,6 տոկոս՝ մեկ օր առաջվա 5,5 տոկոսի դիմաց: Նշվում է, որ 5 417-ը նոր դեպքերը (46,5%) ասիմպտոմատիկ են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







