Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:49

Ապաշրջափակումը Հայաստան-Չինաստան տնտեսական համագործակցության հնարավորություններ կբացի․ Փաշինյան

Ապաշրջափակումը Հայաստան-Չինաստան տնտեսական համագործակցության հնարավորություններ կբացի․ Փաշինյան

Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման համար, ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատումը ամենակարևոր արձանագրումն է, որի վերաբերյալ փաստաթուղթն ընդունվել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման արդյունքներով։

«Մեր երկրների գործարար համայնքները դրական քաղաքական խթան են ստացել տնտեսության և այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար։ Կարևոր է, որ մեր գործընկերներն օգտվեն այս հնարավորություններից»,- նշել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ հեռավորության պատճառով տրանսպորտային սահմանափակումներ կան, սակայն համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է լուծել բազմաթիվ խնդիրներ։

«Սա հնարավորություն է ստեղծում երկաթուղով Չինաստան բեռներ մատակարարել։ Սա բոլորովին նոր տնտեսական իրավիճակ է»,- ընդգծել է վարչապետը և հավելել, որ հայ-չինական գործընկերությունը փոխադարձ ներդրումային հնարավորությունների համակարգով պետք է զարգանա։ 

Հայաստանի և Չինաստանի միջև օգոստոսի 31-ին հաստատվել էր ռազմավարական գործընկերություն, ինչի մասին Թիենծին քաղաքում ընդունվել էր համատեղ հայտարարություն Փաշինյանի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպման արդյունքում։

Օգոստոսի 28-ին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Չինաստանի հետ ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր ստորագրելու առաջարկությանը։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը 2025-ի առաջին չորս ամիսներին կազմել էր 58%։ 

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:

Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

Արաքսյա Սնխչյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+