Բաքվի Ղարադաղի շրջանում գտնվող «Սադարակ» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ չնայած քամոտ եղանակը դժվարացնում է հրդեհի մարումը, հրշեջները շարունակում են կրակի դեմ պայքարը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների տեսանյութերից ակնհայտ է, որ հրդեհը մեծ մասշտաբների է հասնում։






































