Իրանի Իրանշահր քաղաքում անհայտ անձինք զինված հարձակում են գործել ոստիկանական մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է իրավապահ մարմինների հինգ աշխատակից, հայտնել է IRNA գործակալությունը։
Նշվում է, որ անհայտ անձինք կրակ են բացել պարեկային երկու մեքենայի վրա։ Իրանական կողմը միջադեպը որակել է որպես «ահաբեկչական հարձակում»։
Հաղորդագրության համաձայն՝ հարձակվողները դեպքի վայրից դիմել են փախուստի։
Նշվում է նաև, որ հարձակման հեղինակներին բացահայտելու և հետապնդելու գործողությունը վստահվել է անվտանգության ուժերին և իրավապահ մարմիններին։






































