Վորոնեժի ադրբեջանական սփյուռքի ղեկավար և քաղաքի ամենամեծ շուկայի սեփականատեր Յուսիֆ Խալիլովը ձերբակալվել է, հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
Ըստ այդ նույն աղբյուրի՝ անվտանգության ուժերը պնդում են, որ այս տարվա մարտին նա 330 հազար ռուբլի է տվել բժշկի, որպեսզի իր որդին չզորակոչվի բանակ։ Խալիլովը գումարի մի մասը փոխանցել է միջնորդի միջոցով, իսկ մնացած 100 հազարը փոխանցել քարտին։
Հուլիսի 1-ին հատուկ նշանակության ջոկատային խումբը խուզարկել էր Խալիլովի տունը և ապացույցներ գտել առգրավված հեռախոսում։ Նշվում է, որ նա հրաժարվել է ցուցմունք տալ և չի ընդունել մեղքը։ Խալիլովին սպառնում է 7-12 տարի ազատազրկում կաշառակերության համար և արտաքսում։
Ռուսաստանում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ձերբակալությունները տեղի են ունենում Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վատթարացման ֆոնին, որը սկսվել է 2024 թվականի դեկտեմբերին ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո։ Հարաբերությունների նոր սրացումը սկսվել էր այն բանից հետո, երբ 2025 թվականի հուլիսին ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել մի խումբ ադրբեջանցիների, ովքեր ձերբակալվել էին Եկատերինբուրգում անցկացված ռեյդի ընթացքում, որի հետևանքով երկու մարդ մահացել էր։
Ադրբեջանական դատարանը կալանավորել էր ՌԴ 8 քաղաքացու։ Հուլիսի 11-ին Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացիների զանգվածային ձերբակալություններ էին տեղի ունեցել, կողմերը հետ էին կանչել դեսպաններին, չեղարկել մշակութային և խորհրդարանական միջոցառումները, ինչպես նաև հղել դիվանագիտական բողոքի նոտաներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







