Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:28

ԱՄՆ-ի ներկայության գլխավոր նպատակը Հարավային Կովկասում Ռուսաստանի մեկուսացումն է. իրանցի նախկին դիվանագետ

ԱՄՆ-ի ներկայության գլխավոր նպատակը Հարավային Կովկասում Ռուսաստանի մեկուսացումն է. իրանցի նախկին դիվանագետ

Իրանցի քաղաքագետ և նախկին դիվանագետ Մոհսեն Պաքաենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ներկայության գլխավոր նպատակը Հարավային Կովկասում Ռուսաստանի մեկուսացումն է և տարածաշրջանի երկրներին, ներառյալ՝ Ադրբեջանին և Հայաստանին, Մոսկվայի դեմ հակադրելը։ Այս մասին նա խոսել է Mehr-ին տված հարցազրույցում:

Քաղաքագետի խոսքով՝ Վաշինգտոնը չի ցանկանում ուղիղ հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ, այլ նպատակ ունի օգտագործել տեղական պետություններին որպես ճնշման գործիք։

Փորձագետը հիշեցրել է, որ Իրանը վերահսկում է ավելի քան 400 կիլոմետր սահման Արաքս գետի երկայնքով, ինչը նրան դարձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում հիմնական դերակատար։ Նա զգուշացրել է, որ ԱՄՆ-ի մասնակցությունը այս նախագծերին կարող է վտանգել կայունությունը, իսկ Ռուսաստանն ու Իրանը կարող են խափանել այդ ծրագրերը։

«ԱՄՆ-ն Հարավային Կովկասում որևէ երկրի հետ չի մտնի ռազմական հակամարտության մեջ, ինչպես ուղղակիորեն չմտավ հակամարտության մեջ Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով, այլ օգտագործեց Ուկրաինան որպես խայծ՝ Ռուսաստանի դեմ դուրս գալու համար։ ԱՄՆ ներկայության հիմնական նպատակը Կովկասում Ռուսաստանի մեկուսացումն է և տարածաշրջանի երկրներին, ներառյալ Ադրբեջանին ու Հայաստանին, Ռուսաստանի դեմ կանգնեցնելը, հատկապես այս փուլում, երբ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Ռուսաստանի հետ սառել են։ Հետևաբար, Ռուսաստանը հավանաբար կոշտ կարձագանքի և հեշտությամբ չի զիջի Կովկասը։ Իհարկե, եթե Ռուսաստանը գործողություն չձեռնարկի, միայնակ Իրանը կարող է կանխել ԱՄՆ նպատակների առաջխաղացումը»,- ասել է նա։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։

Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։

Կարդացեք նաև՝

Փորձագետները գնահատել են վաշինգտոնյան պայմանավորվածությունները և «Թրամփի երթուղու» ստեղծման հնարավոր արդյունքները

ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+