Թուրքիայում 24 ժամվա ընթացքում երկրորդ անգամ տեղի է ունեցել 4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման վարչությանը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկրի արևելքում գտնվող Բալիկեսիր նահանգի Սինդիրգի շրջանում: Էպիկենտրոնը եղել է մոտ 11 կմ խորության վրա:
Օգոստոսի 10-ի երեկոյան նույն վայրում տեղի էր ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով մահացել է 81-ամյա քաղաքացի, վիրավորվել է 29 մարդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







