Այսօրվանից պաշտոնապես մեկնարկել է Թուրքիայով ադրբեջանական գազի մատակարարումը Սիրիա: Սիրիա-Թուրքիա սահմանի մոտ կայացել է բացման հանդիսավոր արարողություն, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Ադրբեջանը տարեկան Սիրիա կարտահանի 1,2 միլիարդ խորանարդ մետր գազ՝ Կասպից ծովում գտնվող «Շահ Դենիզ» հանքավայրից, որը ղեկավարում է BP ընկերությունը, մանրամասնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի փոխնախագահ Էլշադ Նասիրովը Reuters-ին։
Գազը կանցնի Քիլիս քաղաքով, կհասնի սիրիական Հալեպ և Հոմս քաղաքների էլեկտրակայաններ:





































