Ադրբեջանական «Մուսավաթ» և ՌԵԱԼ կուսակցությունները, D18 շարժումը և պատգամավորության մի քանի անկախ թեկնածուներ Բաքվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց փորձել են ակցիա անցկացնել՝ բողոքելով ընտրությունների արդյունքների կեղծման դեմ։ Ադրբեջանի ոստիկանությունը թուլյ չի տվել ակցիան իրականացնե և ձերբակալել է մոտ մոտ 60 քաղաքացու։ Այս մասին հայտնում է Turan-ը՝ վկայակոչելով «Մուսավաթ» կուսակցության մամուլի ծառայության ղեկավար Մուստաֆա Հաջիբեյլիին։
Ձերբակալվածների թվում են կուսակցությունների առաջնորդները, պատգամավորության թեկնածուները, դիտորդները: Հաղորդվում է նաև, որ ձերբակալված մի շարք ընդդիմադիրների գտնվելու վայրը մնում է անհայտ:
Պարբերականի տվյալներով՝ ակցիայի ընթացքում ձերբակալվածներից նստեցրել են ավտոբուսները և տարել մայրաքաղաքից դուրս։
Հաղորդվում է նաև, որ Բաքվում ընդդիմության բողոքի ակցիաների անցկացումը թույլ չտալու հատուկ գործողության անցկացման ընթացքում դժվարացել է YouTube-ում մի շարք պրովայդերների հասանելիությունը, ինչպես նաև օգտատերերը նշել են երկրի մայրաքաղաքի կենտրոնում շարժական ինտերնետի արգելափակումը, ինչը լրագրողներին և բլոգերներին թույլ չի տվել իրավիճակը հեռարձակել համացանցի միջոցով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







