Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:59

Իրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին նոր նամակ է ուղարկել՝ պահանջելով դատապարտել Իսրայելի գործողությունները

Իրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին նոր նամակ է ուղարկել՝ պահանջելով դատապարտել Իսրայելի գործողությունները

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին նոր նամակ է ուղարկել, որտեղ ներկայացրել է Իսրայելի 12-օրյա ռազմական ագրեսիայի մանրամասները, հայտնում է IRNA գործակալությունը։ 

Նամակում, որը հասցեագրված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին, ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտնել է, որ Իսրայելի օդային, հրթիռային և անօդաչու հարվածների հետևանքով զոհվել է 1100 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 132 կին և 45 երեխա, ավելի քան 5700 մարդ վիրավորվել է։ 

«Հունիսի 13-ի վաղ առավոտյան, երբ իրանական ընտանիքները խաղաղ քնած էին, Իսրայելը համակարգված օդային, հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է իրականացրել Իրանի բնակելի թաղամասերի, քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ միջուկային օբյեկտների վրա»,- ասվում է նամակում։

Նշվում է նաև, որ Իսրայելն ստացել է լայնածավալ ռազմական, հետախուզական և քաղաքական աջակցություն ԱՄՆ-ից և որոշ արևմտյան երկրներից։

Իրանը պնդում է, որ այս հարձակումներն անհամաչափ և անօրինական են, և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է անում դատապարտել Իսրայելի գործողությունները և ձեռնարկել քայլեր՝ հետագա ագրեսիան կանխելու համար։

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ԱՄՆ-ն հունիսի 22-ն, իր հերթին, հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Մեկ օր անց՝ հունիսի 24-ին, ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Թեհրանի և Թել Ավիվի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։

Հուլիսի 7-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ հնարավոր նոր ռազմական գործողությունների, եթե Թեհրանը փորձի վերսկսել միջուկային ծրագիրը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+