Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով այսօր 7-րդ մահն է գրանցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով հիվանդացությունների մոնիթորինգի կայքին։
Վրաստանում մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 21 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 207 է. «Կորոնավիրուսով հաստատված հիվանդների թիվը 566 է, որից 207-ն արդեն ապաքինվել են, մահացել է 7 մարդ, մեկուսացման ռեժիմում գտնվում է 5320 մարդ, հսկողության տակ են 648-ը»,- նշված է կայքում:
Թբիլիսիից լրագրողներին հայտնել են, որ մահացածը 83 տարեկան տղամարդ է, որն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ: Վրաստանում բոլոր մահացածները 70-ն անց են եղել:
Հավելենք, որ Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել մայիսի 22-ից, գործում է նաև պարետային ժամ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







