Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:32

Ալիևը ՏՀԿ հարթակն օգտագործեց Հայաստանի նկատմամբ կեղծ մեղադրանքներ և անհիմն պահանջներ հնչեցնելու համար․ «Գեղարդ»

Ալիևը ՏՀԿ հարթակն օգտագործեց Հայաստանի նկատմամբ կեղծ մեղադրանքներ և անհիմն պահանջներ հնչեցնելու համար․ «Գեղարդ»

Ադրբեջանի կողմից բռնազավթված Ստեփանակերտում հուլիսի 3-4-ն անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգտագործեց՝ Հայաստանի նկատմամբ կեղծ մեղադրանքներ և անհիմն պահանջներ հնչեցնելու համար, հայտնում է «Գեղարդ» գիտահետազոտական հիմնադրամը։

Ըստ հիմնադրամի՝ ՏՀԿ անդամ երկրների ղեկավարներին Ալիևը հրավիրել էր Ստեփանակերտ՝ նրանց ներկայությամբ լեգիտիմացնելու իր հերթական հակահայկական ելույթը։

«Արցախի ամբողջական հայաթափումից հետո Ադրբեջանի վարած քաղաքականության առանցքում այսօր կանգնած է պատմության վերաշարադրման փորձը՝ հիմնված խեղաթյուրված և մանիպուլյատիվ մոտեցումների վրա։ Ըստ այդմ՝ Ալիևի ելույթի գրեթե կեսը նվիրված էր Հայաստանի հասցեին ուղղված մեղադրանքներին։ Հարց է ծագում՝ միջազգային ո՞ր կազմակերպություններն ու ե՞րբ են արձանագրել այն «վանդալիզմը», որի մասին պարբերաբար խոսում է Բաքուն։ Իրականում՝ ամբողջապես հակառակ պատկերն է փաստագրվել միջազգային մի շարք կառույցների և դիտորդական առաքելությունների կողմից»,- գրում է հիմնադրամը։

Ընդգծվում է, որ Ստեփանակերտում գագաթնաժողովին մասնակցած պետությունները՝ Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, Աֆղանստան, Տաջիկստան, Ղրղզստան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, ինչպես նաև՝ Իրանը, պետք է հստակ գիտակցեն, որ Ստեփանակերտը եղել և մնում է պատմական հայկական քաղաք, որի հայաթափումը հետևանք էր Ադրբեջանի ագրեսիվ և էթնիկ զտման քաղաքականության։

Հիմնադրամը շեշտում է, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը հանդիսանում է Ադրբեջանի կողմից ստեղծված ճնշման և մանիպուլյացիայի գործիք՝ ուղղված Հայաստանի դեմ։, իսկ «վերադարձի» մասին հնչող պահանջները ոչ թե իրավական են, այլ սպառնալիք՝ ուղղված տարածաշրջանային անվտանգության ու կայունության խաթարմանը։

«Հետևաբար՝ այն պետությունները, որոնք մասնակցում են նման նախաձեռնություններին, քվեարկում են համապատասխան բանաձևերի օգտին կամ աջակցում են Ալիևի հռետորաբանությանը, դառնում են հանցակից Ադրբեջանին՝ տարածաշրջանում հնարավոր նոր ագրեսիայի պարագայում»,- եզրափակել են հիմնադրամից։

Մայիսին «Գեղարդ»-ը դատապարտել էր Հորդանանում Ադրբեջանի կազմակերպած միջոցառումը։ Հիմնադրամը շեշտել էր, որ Ադրբեջանի կողմից նման միջոցառումների և ցուցահանդեսների կազմակերպումն ակնհայտորեն նպատակաուղղված է շինծու «Արևմտյան Ադրբեջան» հասկացության միջազգայնացմանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+