Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:28

Վրաստանում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից

Վրաստանում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանը հայտարարել է դիվանագիտական ծառայությունից հեռանալու և թոշակի անցնելու մասին։ Հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

Դանիգանն ընդգծել է, որ իր որոշումը բացառապես անձնական բնույթ է կրում և կապ չունի Վաշինգտոնի դիրքորոշման հետ։

«Սա իմ անձնական ընտրությունն է։ ԱՄՆ կառավարությունը չի խնդրել իմ հետկանչը։ Իմ ընտանիքն ու ես խորապես հուզված ենք վրաց ժողովրդի ջերմությամբ և հյուրընկալությամբ, որն զգացել ենք այս հրաշալի երկրում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում։ Մենք հիացած ենք վրացիների սրտաբացությամբ, էներգիայով և անկեղծությամբ։ Անկեղծորեն հավատում եմ, որ մեր ժողովուրդների ընդհանուր արժեքները կշարունակեն ամրապնդել Վրաստանի և ԱՄՆ-ի եզակի գործընկերությունն ու բարեկամությունը»,- նշել է դեսպանը։

Նա տեղեկացրել է, որ մինչև իր լիազորությունների ավարտը՝ հուլիսը, մտադիր է ակտիվ աշխատել երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ։

Դանիգանն ԱՄՆ դեսպանի պաշտոնը Վրաստանում ստանձնել էր 2023 թվականին՝ փոխարինելով Քելի Դեգնանին, որը Վաշինգտոնի շահերն էր ներկայացնում այդ երկրում 2020 թվականից։ Մինչ այդ նա զբաղեցրել էր առանցքային պաշտոններ ԱՄՆ Պետդեպարտամենտում, այդ թվում՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալի պաշտոնը, ինչպես նաև աշխատել էր ԱՄՆ դեսպանատներում Վիետնամում, Թուրքիայում, Չիլիում, Կուբայում և այլ երկրներում։

Դանիգանի հրաժարականի հայտարարությունն արվել է վրաց-ամերիկյան հարաբերությունների բարդ ժամանակահատվածում։ 2024 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ն դադարեցրել էր Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը, ինչն էլ պատճառ էր դարձել, որ Վրաստանի կառավարությունը կոչ անի «վերաբեռնման» և երկխոսության։ Նախօրեին հայտնի էր դարձել, որ Թբիլիսիում փակվում է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+