Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգուր Օզելն Ստամբուլում հարձակման է ենթարկվել, հաղորդել են թուրքական ԶԼՄ-ները։
ԶԼՄ-ներում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է անհայտ անձը բռունցքով հարվածում քաղաքական գործչին։ Այնուհետև քաղաքական գործչի անվտանգության ծառայությունը տղամարդուն բերման է ենթարկել։
Նշվում է, որ քաղաքական գործիչը միջոցառման էր մասնակցում, իսկ հարձակումից հետո նա նստել է մեքենան և հեռացել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







