Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:19

Ալիևը հայտարարել է դեպի ԵՄ գազի մատակարարումն ընդլայնելու անհրաժեշտության մասին

Ալիևը հայտարարել է դեպի ԵՄ գազի մատակարարումն ընդլայնելու անհրաժեշտության մասին

Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 11-րդ նախարարական նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է դեպի Եվրամիություն մատակարարումների աշխարհագրության ընդլայնման անհրաժեշտության մասին, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Եվրոպա գազի մեր մատակարարումների աշխարհագրությունը կընդլայնվի, քանի որ արդեն աշխատում ենք եվրոպական որոշ երկրներում գազաբաշխիչ ցանցի ստեղծման ուղղությամբ։ Դրանցից մի քանիսում այն կա, մյուսներում պետք է ընդլայնվի»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այսօրվա դրությամբ՝ Ադրբեջանը բնական գազ է մատակարարում 12 երկրի, որոնցից 10-ը եվրոպական երկրներ են, 8-ը՝ ԵՄ անդամ։

Միևնույն ժամանակ՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը չի բացառել, որ Ադրբեջանի և եվրոպացի սպառողների միջև կարող են երկարաժամկետ գազային պայմանագրեր կնքվել։ Նրա խոսքով՝ «պայմանագրերի ստորագրումը կարևորագույն երաշխիք կդառնա ԵՄ-ի համար»։

Շահբազովը նշել է, որ Ադրբեջանից Եվրոպա արտահանվող գազի ծավալները կրկնապատկվել են և հասել 14 մլրդ խորանարդ մետրի:

2022 թվականի հուլիսին Ադրբեջանը և Եվրամիությունը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ։ 2022 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Բաքուն մտադիր է մինչև 2027 թվականը կրկնապատկել գազի մատակարարումները Եվրոպա՝ հասցնելով 18 մլրդ խորանարդ մետրի։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը վերլուծական հոդվածում գրել էր, որ 2024 թվականին Ադրբեջանը 12,9 մլրդ խմ գազ է արտահանել Եվրոպա, ուր ադրբեջանական գազի խոշորագույն սպառողն Իտալիան է։ 2025-ի հունվարին Ադրբեջանը դադարեցրել էր գազի մատակարարումը Սերբիա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+