Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:23

Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումը Սերբիա

Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումը Սերբիա

Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումը Սերբիա, հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Նրա խոսքով՝ այդ մասին Բաքուն տեղեկացրել է Բելգրադին։

«Մենք ծանուցում ենք ստացել մեր ադրբեջանցի եղբայրներից և ընկերներից, որ անհաղթահարելի դժվարությունների, «Շահ Դենիզ» հանքավայրում առկա խնդիրների պատճառով այսօրվանից չենք կարող հույս դնել օրական 1,7 մլն խմ գազի վրա, որն ստանում ենք։ Նշվում է, որ հստակություն կամ վստահություն չկա, թե որքան ժամանակ կպահանջվի գազի մատակարարման վերականգնման համար»,- Վուչիչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Գործակալության տվյալներով՝ հունվարի 9-ին Bulgargaz ընկերությունը հայտնել էր Ադրբեջանից Բուլղարիա բնական գազի մատակարարումների ժամանակավոր դադարեցման մասին։ Ընկերության տվյալներով՝ Ադրբեջանի հետ համաձայնագրով գազի մատակարարումների ժամանակավոր դադարեցման մասին ծանուցումն ստացվել է հունվարի 6-ին։

2022 թվականի հուլիսին Ադրբեջանը և Եվրամիությունը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ։ 2022 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Բաքուն մտադիր է մինչև 2027 թվականը կրկնապատկել գազի մատակարարումները Եվրոպա՝ հասցնելով 18 միլիարդ խորանարդ մետրի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+