Իրանում վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 1.194 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Իրանում ՀՀ դեսպանությունը։
Հաղորդվում է, որ հարևան երկրում կորոնավիրուսային վարակի ընդհանուր դեպքերի թիվը հասել 85.996-ի։
Վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 94 նոր դեպք, իսկ մահացության ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5.391-ի։
Ծանր վիճակում է գտնվում 3.311 անձ, իսկ մինչ այժմ թեստավորվել է 377․396 քաղաքացի։
Ապաքինվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել է 2.148-ով․ ընդհանուր առմամբ ապաքինվել է 63.113 անձ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







