Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:29

Forbes-ն անդրադարձել է Թուրքիայի և Իսրայելի կողմից Ադրբեջանի զինտեխնիկայի արդիականացմանը

Forbes-ն անդրադարձել է Թուրքիայի և Իսրայելի կողմից Ադրբեջանի զինտեխնիկայի արդիականացմանը

Թուրքիան և Իսրայելն արդիականացնում են խորհրդային արտադրության ռազմական տեխնիկան՝ Ադրբեջանի զինված ուժերին ծառայելու համար, գրում է Forbes-ը։

Ըստ հրապարակման՝ դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը ցանկանում է պահպանել և թարմացնել հին զինտեխնիկան՝ միաժամանակ Իսրայելից և Թուրքիայից նոր անօդաչու թռչող սարքեր, Պակիստանից՝ JF-17 բազմանպատակային կործանիչներ գնելով։ Նշվում է, որ սեպտեմբերին Բաքվում անցկացված ADEX 2024 ռազմական ցուցահանդեսի ժամանակ Ադրբեջանը ներկայացրել էր արդիականացված Սու-25 գրոհային ինքնաթիռ, Т-72 տանկեր, ZSU-23-4 Շիլկա զենիթային միավոր և 9K33 Osa կարճ հեռահարության հրթիռային համակարգ։

Մասնավորապես, Սու-25 գրոհային ինքնաթիռներն արդիականացվել են թուրքական TUSAS ընկերության կողմից։ Արդիականացման արդյունքում օդանավը կարող է օգտագործել մի քանի տեսակի թուրքական կառավարվող և պլանավորվող ռումբեր և նույնիսկ թևավոր հրթիռներ, ինչը, ըստ Forbes-ի, թույլ է տալիս ինքնաթիռին մեծ հեռահարությունից հարվածներ հասցնել։ Արդիականացվել են նաև ինքնաթիռի ռադիոէլեկտրոնային սարքավորումները։

Ըստ հրապարակման՝ Ադրբեջանը կարող է նախընտրել, որ իր Սու-25-երը համատեղելի լինեն թուրքական զինատեսակների հետ, քանի որ դա կբարձրացնի փոխգործունակությունը Թուրքիայի զինված ուժերի հետ, ինչն Անկարայի և Բաքվի ընդհանուր քաղաքական նպատակն է։

Իսրայելական Elbit Systems ընկերությունն արդիականացրել է ադրբեջանական T-72 տանկերը։ Ըստ Forbes-ի՝ դրանց արդիականացումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը ցանկանում է տեսանելի ապագայում այդ հին տանկերը շահագործել։

Արդիականացման ժամանակ հաշվի են առնվել Ուկրաինայի պատերազմի վերջին դասերը, գրում է հրատարակությունը՝ ցուցահանդեսի կայքին հղումով։ Մասնավորապես, արդիականացման շրջանակներում տանկերը համալրվել են հակակուտակային էկրաններով և պաշտպանիչ վանդակաճաղերով, որոնք նախատեսված են անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար։ Տանկերը նաև ստացել են կառավարման և թիրախավորման իսրայելական ժամանակակից համակարգեր, ինչպես նաև կատարելագործված դինամիկ պաշտպանություն։

2023 թվականի հուլիսին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և թուրքական TUSAŞ պաշտպանական ընկերությունը պայմանագիր էին ստորագրել Ադրբեջանի զինված ուժերին սպասարկող Սու-25 գրոհային ինքնաթիռների արդիականացման համար։ 2024 թվականի սեպտեմբերին ընկերության գլխավոր տնօրենը հայտարարել էր ինքնաթիռների արդիականացման առաջին փուլի ավարտի մասին։ Սեպտեմբերին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Պակիստանից ձեռք էր բերել JF-17C բազմանպատակային կործանիչներ։ 2024 թվականի փետրվարին Բաքուն հայտարարել էր թուրքական Akinci նորագույն հարվածային անօդաչու սարքեր ընդունելու մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+