Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:15

Ադրբեջանում քրեականացրել են զինված ուժերի, ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին տեղեկությունների տարածումը

Ադրբեջանում քրեականացրել են զինված ուժերի, ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին տեղեկությունների տարածումը

Ադրբեջանի Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով՝ Ադրբեջանը քրեական պատասխանատվություն է նախատեսվում պատերազմի ժամանակ կամ ռազմական դրության ​​պայմաններում երկրի զինված ուժերի անձնակազմի, ռազմական զենքի, զինամթերքի կամ ռազմական տեխնիկայի տեղաշարժի կամ տեղակայման մասին տեղեկությունների տարածման համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այդպիսի տեղեկությունների տարածումը պատժվում է 3-6 տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ ծանր հետևանքների դեպքում՝ 5-8 տարի ազատազրկմամբ։

Քրեական օրենսգրքում պատիժ է սահմանվել նաև «իշխանությունը բռնությամբ զավթելու, իշխանությունը բռնի պահելու կամ սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ տարածքային ամբողջականության խախտման հրապարակային կոչերի համար»։ Այս դեպքում պատիժը նախատեսում է ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։

2023թ․ հոկտեմբերին ադրբեջանցի զինվորականներ էին հեռացվել բանակից՝ TikTok սոցիալական ցանցից օգտվելու պատճառով։  Նշվում էր, որ մի քանի զինվորականներ ծառայության ընթացքում օգտագործել էին սմարթֆոններ և իրենց անձնական հաշիվներում կիսվել ծառայության հետ կապված լուսանկարներով և տեսանյութերով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+