Ադրբեջանի Շիրվան քաղաքի «Արազ» գործարանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով կա 3 վիրավոր, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ 31-ամյա մի տղամարդու ձախ ձեռքն է վնասվել, 23-ամյա տղամարդը ճակատի վնասվածք է ստացել, 25-ամյա մի տղամարդու մոտ էլ ախտորոշվել է բարոտրավմա։
ԶԼՄ-ները հայտնել են, որ գործարանում տեխնոլոգիական գործընթացի ժամանակ արտադրական վթար է եղել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







