Թուրքիայում լույս տեսնող հայկական «Մարմարա» թերթը ժամանակավորապես դադարեցնում է տպագիր տարբերակի լույս ընծայումը երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով։ Այս մասին ասված է թերթի կայքում այսօր արված հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ այս միջոցառումը ժամանակավոր է և «Մարմարա»-ի տպագրությունը հնարավորինս արագ կվերականգնվի, իսկ այս ընթացքում կգործի միայն թերթի ինտերնետային կայքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







