Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:03

Ալիևն ու Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը

Ալիևն ու Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Գերմանիայի ԱԳ նախարարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ իր երկիրն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության պայմանագրի ստորագրմանը և այս համատեքստում Եվրամիության աջակցությամբ իրականացվող Բրյուսելի պլատֆորմին»,- գրում է Trend-ը։

Նշվում է, որ նա հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է օգնություն ցուցաբերել Ադրբեջանի կողմից հումանիտար ականների խնդրի վերացման գործում։

Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարարն այցելել էր Արարատի մարզի Որոտան գյուղ և հանդիպել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ, ինչպես նաև ժամանել էր Երասխ համայնք, որտեղ ԵՄ դիտորդները նրան ներկայացրել էին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում։

Բերբոքը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Գերմանիան 9․3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանին՝  որպես աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+