Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:03

Գերմանիայի արտգործնախարարը ծանոթացել է Երասխի սահմանային հատվածում տիրող իրավիճակին

Գերմանիայի արտգործնախարարը ծանոթացել է Երասխի սահմանային հատվածում տիրող իրավիճակին

ԵՄ դիտորդներն Արարատի մարզի Երասխ համայնքում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին ներկայացրել են Երասխի սահմանային հատվածում տիրող իրավիճակը, հայտնում է «Արմենպրես»-ը:

Գերմանիայի ԱԳ նախարարին դիմավորել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին։

Աղբյուրը հայտնում է, որ դիտորդները Գերմանիայի արտաքին գործերի նախարարին ուղեկցել են դեպի այն հատված, որտեղ նախատեսված էր կառուցել հայ-ամերիկյան ներդրմամբ մետաղաձուլական գործարանը։ Գործարանի կառուցման աշխատանքները դադարեցվել էին, քանի որ Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար կրակում էին գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով շինարարության վրա աշխատող երկու օտարերկրացիներ էին վիրավորվել։

Կուբերսկին Բերբոքին տեղեկացրել է, որ վերջին շրջանում միջադեպեր, հիմնականում, չեն լինում, իսկ իրավիճակն, ընդհանուր առմամբ, հանգիստ է։ Այնուհետև Գերմանիայի ԱԳ նախարարն ուղևորվել է Արարատի մարզի Ոստան գյուղ՝ հանդիպելու ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ։

Հունիսի 13-ին ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել Երասխում տեղակայված հայ դիրքապահների ուղղությամբ։ Գնդակոծության հետևանքով վնասվել էր քաղաքացիական ավտոմեքենա և այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Հունիսի 14-ին Ադրբեջանը կրակ էր բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտնել էր, որ երկու օտարերկրացի՝ Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամմադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը, վիրավորվել են, նրանց վիրահատել էին։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարել էր հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի միտումի մասին։

Երասխում կառուցվող մետալուրգիական կոմբինատի սեփականատերեր՝ ընկերության հիմնադիրները՝ « Virtual Funding» և «CSE Global Investments» ամերիկյան ընկերությունները հայտարարել էին, որ գործարանի՝ ադրբեջանական գնդակոծության շարունակությունը կդիտվի որպես «հարված ամերիկյան կապիտալին»։

Հուլիսին Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջել էր դադարեցնել Երասխի խոշոր մետաղաձուլական գործարանի կառուցումը։

Հոկտեմբերի 31-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ Երասխի մետաղաձուլական գործարանի նախագիծը կիրականացվի մոտակայքում՝ փաստացի հաստատելով, որ այն կտեղափոխվի:

Դիտե՛ք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժը Երասխի մետաղաձուլական գործարանից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+