Մենք միշտ աջակցել ենք ՀՀ տարածքային ամբողջականությանը և կշարունակենք դա անել, լրագրողների հետ զրույցում նշել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։
«Մենք իսզկբանե բազմիցս նշել ենք, որ համաձայն չենք «Զանգեզուրի միջանցքի»։ Այդ մասին մենք նշել ենք Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում։ Մեր քաղաքականությունը Կովկասում խաղաղության վրա է հինված, և մենք դատապարտում ենք ցանկացած արտաքին միջամտություն։ Գտնում ենք, որ տարածաշրջանի երկրներն իրենք կկարողանան լավագույն որոշումները կայացնել։ Մենք միշտ աջակցել ենք ՀՀ տարածքային ամբողջականությանը և կշարունակենք աջակցել»,- ընդգծել է նախարարը։
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը կարևոր նշանակություն ունի Իրանի համար և կարող է շատ առանցքային դերակատարություն ունենալ «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում։
Ըստ նրա՝ Կասպից ծովի արևելյան և արևմտյան հատվածներում լավ ենթակառուցվածքային ծրագրեր են կազմել, և Հայաստանը կարող է այդ ճանապարհով հասանելիություն ունենալ դեպի ծով։
«ԻԻՀ-ն շատ հարմարավետ տարածք է հանդիսանում դեպի դուրս մուտք գործելու համար, Իրանը և՛ ճանապարհ է, և՛ լուծում։ Կարող է տրանզիտային ճանապարհ հանդիսանալ և վերացնել փակուղիները, նպաստել տարածաշրջանային համագործակցությանը»,- մանրամասնել է նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







