Մարտի 17-ին՝ ժամը 00։00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածներ կան Հարավային Կովկասի, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր երկրներում:
Հայաստան
Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 52-ի, որոնցից 1-ը՝ առողջացած:
Մարտի 16-ի՝ ժամը 22:00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության 694 հետազոտություն, Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին հոսպիտալացված է 87 քաղաքացի:
Կառավարությունն ընդունել է ՀՀ-ում մարտի 16-ի ժամը 18:30-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն սահմանելու մասին որոշում:
Վրաստան
Արձանագրվել է վարակի 33 դեպք, որից 1-ը առողջացել է, մահվան դեպք չի գրանցվել, կարանտինում գտնվում է 427 քաղաքացի, հսկողության տակ է 73-ը։
Վրաստանը փակել է սահմանները կորոնավիրուսի պատճառով։ Սահմանը կարող են հատել միայն երկիր վերադարձող քաղաքացիները:
Ադրբեջան
Վարակի 25 դեպք է գրանցվել, որից՝ 1 մահ, 6-ը՝ առողջացել են:
Որպես կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու միջոցառումների մաս՝ Թուրքիայի հետ օդային երթևեկությունը մարտի 15-ից դադարեցվել է:
Ադրբեջանն իր քաղաքացիների վերադարձի համար կազմակերպում է չարտերային թռիչքներ:
Թուրքիա
Նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը Թուրքիայում հասել է 47-ի, որից 7-ը վերադարձել են եվրոպական ուղևորություններից, 3-ը՝ ԱՄՆ-ից, մեկն էլ վերադարձել է դեպի Սաուդիա Արաբիա կատարած ուխտագնացությունից։
Թուրքական իշխանությունները երկրում նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում որոշել են մարտի 20-ից ժամանակավորապես դադարեցնել ուղիղ չվերթները դեպի Վրաստան: Երկրի իշխանությունները կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով փակում են թատրոնները, կինոթատրոնները, լողավազանները և մի շարք այլ հասարակական հաստատություններ:
Իրան
Դեպքերի թիվը հասել է 14991-ի, որից՝
– բուժվել է 4.590 մարդ,
– գրանցվել է 853 մահվան դեպք:
Իրանը կորոնավիրուսով հիվանդացածների և վարակից մահացածների թվով աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում Իտալիայից և Չինաստանից հետո: Իրանին հարակից աշխարհագրական 11 երկիր փակել է ցամաքային և օդային սահմանները Իսլամական հանրապետության հետ, քանի որ վիրուսը շարունակում է տարածվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







