Թուրքիայի հարավ-արևելքում երկնաքար է ընկել, հայտնել է NTV հեռուստաալիքը:
Նշվում է, որ այրվող բեկորները տեսանելի են եղել մի քանի նահանգների երկնքում։
Երկնաքարի այրվող բեկորներն անկման ժամանակ լուսավորել են երկինքը։ Ըստ աղբյուրի՝ երկնաքարը, ամենայն հավանականությամբ, ընկել Է Շանլըուրֆա նահանգում, իսկ անկման ընթացքը տեսել են Մալաթիա, Էրզրում, Էլյազիգ, Գազիանթեփ նահանգի բնակիչները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







