«Վրաց-ադրբեջանական պետական սահմանի դելիմիտացիայի գործընթացը շարունակվում է»: Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
«Դելիմիտացիայի գործընթացը շարունակվում է։ Պետական սահմանի դելիմիտացիան երկարատև գործընթաց է։ Այն իրականացվում է երկկողմ հիմքի վրա և սահմանի ողջ երկայնքով պահանջվում է երկու երկրների համաձայնությունը։ Սահմանների սահմանազատման շուրջ հարևան երկրների հետ բանակցությունների ընթացքում վրացական կողմը մշտապես առաջնորդվում է երկրի ազգային շահերով և երկու կողմերի համաձայնությունը ստանալու անհրաժեշտությամբ»,- ընդգծված Է հաղորդագրության մեջ:
Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է արել քաղաքացիներին զերծ մնալ այդ հարցի շուրջ զգացմունքային հայտարարություններից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







