Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 10 հազար 75-ի, 429 մարդ զոհվել է: Ինչպես հաղորդում Է IRNA-ն, այդ մասին մարտի 12-ին հայտնել Է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
Նրա խոսքով՝ վարակվածների շրջանում ապաքինման 3276 դեպք է գրանցվել։
Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեն էլ նշել է, որ դեպքերից 429-ը՝ մահվան ելքով են։
«Երեկվանից մինչև այսօր հայտնաբերել է կորոնավիրուսով վարակի 1075 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 10075-ի: Մեկ օրվա ընթացքում 75 հիվանդ է մահացել, ընդհանուր առմամբ ունենք 429 զոհ», — գրել է նա Twitter- ում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







