Եվրաինտեգրման հակառակորդները Թբիլիսիում Վրաստանի նախագահի նստավայրի մոտ այրել են Եվրամիության դրոշը, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։ Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 22-ին այն բանից հետո, երբ Սալոմե Զուրաբիշլին հայտարարել է, որ ներում է շնորհել Նիկա Գվարամիային՝ Mtavai հեռուստաալիքի հիմնադիր և գործադիր տնօրենին։
Նրանք Վրաստանի նախագահին «դավաճան» են անվանել՝ նշելով, որ ԵՄ դրոշի պատճառով նա «իր հայրենիքը փոխանակել է Արեւմուտքի հետ»։
Ոստիկանությունը ակտիվիստ Նատիա Ջանաշիային տուգանել է 1000 լարիով (385 դոլար) ԵՄ դրոշն այրելու համար։ Դրանից հետո իշխանամետ POSTV հեռուստաալիքի աշխատակից Նաթիա Բերիձեն իր աջակցությունն է հայտնել՝ տուգանքը վճարելու համար դրամահավաք հայտարարելով։
Վրաստանում միջազգային կազմակերպությունների և երկրների դրոշներն այրելը, որոնց հետ Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի, օրենքի խախտում է, տուգանքը՝ 1000 լարիի (385 դոլար):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







