Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը նոր քաղաքական կուսակցություն է պատրաստվում ստեղծել չորեքշաբթի՝ 2020 թվականի մարտի 11-ին, ինչի մասին նա մարտի 9-ին հայտարարել Է Fox TV հեռուստաալիքին:
Ալի Բաբաջանը «խորը տարաձայնությունների» պատճառով դուրս է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունից: Էրդողանը նախկին զինակցի այդ քայլը գնահատել է որպես կուսակցության հեղինակության խաթարում, իսկ իր սեփական կուսակցություն ստեղծելու քայլը տեղի դիտորդների կողմից դիտվում է որպես ևս մեկ հարված թուրքական պետության ղեկավարի ներքաղաքական դիրքորոշումներին:
Բաբաջանը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) համահիմնադիրն էր։
Բաբաջանը հայրենիքում մեծ հարգանք է վայելում որպես բարեփոխումների գաղափարախոս, որոնք 2000-ականների սկզբին Թուրքիային դուրս բերեցին խոր գնաճային ճգնաժամից: Նա տնտեսական հարցերով նախարար էր նշանակվել 2002 -ին, երբ ընդամենը 35 տարեկան էր: Հաջորդ տասնամյակում նա օգնել է Թուրքիային դարձնել աճող տնտեսություն ունեցող երկիր՝ աշխարհում ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը, փոխանցում է vedomosti-ն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







