Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:11

Իսրայելի խորհրդարանում կոչ են արել աջակցել «Հարավային Ադրբեջանի» ստեղծմանը

Իսրայելի խորհրդարանում կոչ են արել աջակցել «Հարավային Ադրբեջանի» ստեղծմանը

Իսրայելի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ երկրի ԱԳ նախարար Էլի Քոենին կոչ են արել աջակցել Իրանում ադրբեջանական փոքրամասնությանը, հայտնել է իսրայելական i24NEWS հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով ՝ նամակում, որը ստորագրել են խորհրդարանի 32 անդամներ, կոչ է արվում Իսրայելի կողմից միջազգային ճնշում գործադրել Թեհրանի վրա՝ «Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող ադրբեջանական հարավային նահանգում բնակվող ադրբեջանական փոքրամասնության դեմ նրա բռնությունների կապակցությամբ»:

Պատգամավորների կարծիքով ՝ Իսրայելը պետք է օգտագործի իր միջազգային ազդեցությունը, որպեսզի համոզի համաշխարհային տերություններին այդ կապակցությամբ ճնշում գործադրել Թեհրանի վրա:

«Հարավային Ադրբեջանում ազգային ձգտումներին հնարավորինս լայն միջազգային աջակցություն ստանալը մահացու հարված կլինի այաթոլլաների ռեժիմին, և կասկած չկա, որ Հարավային Ադրբեջանի ինքնիշխան պետության ստեղծման դեպքում Իսրայելը ևս մեկ դաշնակից կստանա տարածաշրջանում՝ Ադրբեջանի Հանրապետության հետ միասին», — մեջբերում է պարբերականը նամակը:

Հեռուստաալիքը նշում է, որ պատգամավորների նախաձեռնությունը հնչեցվել է Իսրայելի արտգործնախարարի Բաքու կատարած այցից անմիջապես հետո: Մարտի վերջին կայացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այցը Իսրայել, բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նաև պաշտպանական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հարցեր: Բայրամովը մասնակցել է նաև Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացմանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+