Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:01

ՄԱԳԱՏԷ-ն Իրանում հայտնաբերել է IR-6 ցենտրիֆուգների երկու կասկադ, որոնք ուրանը հարստացնում են մինչև 60%

ՄԱԳԱՏԷ-ն Իրանում հայտնաբերել է IR-6 ցենտրիֆուգների երկու կասկադ, որոնք ուրանը հարստացնում են մինչև 60%

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացրել է, որ Ֆորդոյում իրանական միջուկային օբյեկտում գործունեությունը հակասում է Թեհրանի ստանձնած պարտավորություններին: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության զեկույցը։

«ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին անհանգստացած է, որ Իրանը էական փոփոխություններ է մտցրել Ֆորդոյում վառելիքի հարստացման գործարանի կառուցման վերաբերյալ տեղեկատվության մեջ՝ առանց գործակալության նախնական ծանուցման բարձր հարստացված ուրանի արտադրության վերաբերյալ», — մեջբերում է Reuters-ը կազմակերպության հայտարարությունից:

Մասնավորապես, Ֆորդոյի միջուկային օբյեկտում ՄԱԳԱՏԷ-ի հանկարծակի ստուգման ընթացքում հայտնաբերվել է IR-6  ցենտրիֆուգների երկու կասկադների միացման չհայտարարված փոփոխություն, որոնք ուրանը հարստացնում են մինչև 60 տոկոս:

ՄԱԳԱՏԷ-ն կանոնավոր մուտք ունի Ֆորդո միջուկային օբյեկտ՝ ստուգումներ անցկացնելու համար և բանակցություններ Է վարում Թեհրանի հետ այդ գործունեության ակտիվացման շուրջ, հաղորդում է Reuters-ը:

Նոյեմբերի 22-ին ISNA գործակալությունը հաղորդել էր, որ Իրանը սկսել է ուրանի հարստացումը մինչև 60% Ֆորդոյի միջուկային օբյեկտում՝ օգտագործելով IR-6 ցենտրիֆուգներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+