Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին, հայտնում է ТАСС-ը։
«Կոչ եմ անում մեր երիտասարդներին, որոնք առաջին անգամ կմասնակցեն ընտրություններին, ճիշտ ընտրություն կատարել մայիսի 14 — ին կայանալիք քվեարկության ժամանակ»,-ասել է Էրդողանը Բուրսա նահանգի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ:
Թուրքիայում նախագահական ընտրություններն ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել հունիսի 18-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







