Թուրքիան Ադրբեջանին հրավիրել է մասնակցելու թուրքական մարտական ինքնաթիռի արտադրությանը։
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, այդ մասին կիրակի հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
Նրա խոսքով՝ Թուրքիան բաց է բարեկամ և եղբայրական երկրների մասնակցության համար երկրի պաշտպանական-արդյունաբերական նախագծերին տարբեր մակարդակներում՝ որպես գործընկերներ։
«Մենք բարեկամ և եղբայրական երկրներին հրավիրում ենք մասնակցելու Ազգային մարտական ինքնաթիռի նախագծին։ Այդ երկրների շարքին կարելի է դասել Ինդոնեզիան, Պակիստանը, Մալայզիան, Ադրբեջանը», — ասել է նա։
Դեմիրը նշել է, որ նման գործընկերությունը շահավետ կլինի բոլոր կողմերի համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







