Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ նախաձեռնել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրումը: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի առաջնորդը նման պատվավոր մրցանակի է առաջադրվել «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության գործում ներդրած ավանդի համար»:
Նմանատիպ ուղերձներով հանդես կգան խորհրդարանների խոսնակներն ու այլ երկրների պատգամավորներ, հայտնել է Շինտոպը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







