Ադրբեջանում յոթ մարդ Է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով, նրանցից հինգը Իրանի քաղաքացիներ են: «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին ասվում է հանրապետության առողջապահության նախարարության և պետական գործակալության համատեղ հայտարարության մեջ:
Երեքշաբթի ավելի քան 20 մարդու Ադրբեջանում տեղափոխվել են կարանտինային գոտի՝ կորոնավիրուսի կասկածով։
«Բժշկական կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ կլինիկայի ինֆեկցիոն բաժանմունք է տեղափոխվել յոթ մարդ՝ կորոնավիրուսի կասկածով։ Նրանցից երկուսը Ադրբեջանի քաղաքացիներ են, մյուսներն Իրանի քաղաքացիներ են։ Նրանցից վեցի վիճակը նորմալ է, որևէ խնդիր չի հայտնաբերվել։ Ջերմաստիճանը նրանցից մեկի մոտ գերազանցում է նորման. Գտնվում է բժիշկների հսկողության տակ», — ասված է հայտարարության մեջ:
Գերատեսչությունները քաղաքացիներին կոչ են անում «նուրբ մոտեցում ցուցաբերել խնդրին և չհավատալ սոցիալական ցանցերի տեղեկատվությանը՝ աժիոտաժ ստեղծելու համար»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







