Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:33

Թուրք սկանդալային շոումենը դատապարտվել է 8 658 տարվա ազատազրկման

Թուրք սկանդալային շոումենը դատապարտվել է 8 658 տարվա ազատազրկման

Թուրքական դատարանը «Ադնան Հոջա» մականունով հայտնի թուրք շոումեն և հրապարակախոս Ադնան Օքթարի գործով վճիռ է կայացրել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Հաղորդվում է, որ 2018-ից կալանավորված Օքթարի բոլոր քրգործերով կայացված դատավճիռների արդյունքում բանտարկության ժամկետի հանրագումարը կազմել է 8 658 տարի:

2018-ին թուրքական ոստիկանության իրականացրած մեծածավալ գործողությունների արդյունքում Օքթարից բացի ձերբակալվել էին նաև նրա համախոհները (176 հոգի): Շոումենի տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել էր զենք-զինամթերք, իսկ ավտոտնակում՝ զրահապատ մեքենա։

Օքթարն ու գործով անցնող մյուս ձերբակալվածները մեղադրվում են հանցավոր կազմակերպություն հիմնելու, մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական բռնություն կիրառելու, լրտեսություն անելու, փողեր լվանալու, ինչպես նաև մարդկանց շանտաժ անելու մեջ։

Օքթարը  Թուրքիայում հայտնի է աղմկահարույց «Զրույց» (Sohbet) անվամբ հաղորդմամբ, որը բազմիցս արժանացել է իսլամական պահպանողական թուրքերի խիստ քննադատության։ Պատճառն այն էր, որ այդ հաղորդմանը մասնակցում էին բաց հագուստով, երբեմն կիսամերկ կանայք։

Տեղեկացնենք, որ Օքթարը Թուրքիայում հայտնի է, որպես Դարվինի տեսության «թշնամի»։ Նա նույնիսկ 1990թ. ստեղծել էր կազմակերպություն, որը գիտական հարթակում պայքարում էր Դարվինի տեսության դեմ։

Նա հեղինակել է շուրջ 300 գիրք, անդրադարձել է մասոնականությանը և հուդայականությանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+