Մենք կարո՞ղ ենք դառնալ գազային «հանգույց» Իրանի համար և իրանական գազը տարանցել Եվրոպա։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարց ուղղեց իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Ըստ փոխվարչապետի հարցի լուծումը կապված է նրա հետ, թե ի՞նչ պաշարներ կան, ի՞նչ ներդրումներ են անհրաժեշտ։
«Մենք այդ հարցերին անդրադառնում են սվոպ գործրաքների քննարկամն ժամանակ, հասկանալու համար, թե սվոփ գործարքների ինչ հնարավորություններ կան։ Առաջին հերթին պետք է հասկանալ տեխնիկական հարցը և պոտենցիալ ծավալների հարցը»,-նշեց փոխվարչապետը՝ հավելելով, որ որքան էլ հետաքրքիր թվա գաղափարը, շատ մինաշանակ չի դրա տնտեսական հնարավորությունները։ «Դրա մասին են վկայում նաև այսօրվա սահմանափակ ծավալները, որը մենք ունենք այսօր գազ-էլեկտրաէներգիայի դիմաց փոխադրումներում»,-նշեց նա։
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի արտահանմանը, փոխվարչապետը նշեց, որ դա ընդհանրապես շատ հետաքրքիր թեմա է և ընդգծված ակտուալություն ունի։
«Մենք երկու ուղղությամբ իրականացնում ենք էներգետիկ հաղորդակցության գծերի կառուցման ծրագրեր՝ և՛ դեպի հյուսիս, և՛ դեպի հարավ։ Մենք պետք է շատ ավելի ինտեսիվ անենք դա, քանի որ տարածաշրջանում էլեկտրաէներգիայի արտահանման ծավալներն ավելացել են։ Մենք ունենք շատ պոտենցիալ, որը պետք է կարողանանք օգտագործել։ Ներքին սակագների չնվազման պատճառներից մեկն այն է, որ վաճառքը քիչ է»,-հայտարարեց Գրիգորյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







