Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ, РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունում:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ», — ասված է հայտարարության մեջ:
Հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող որոշ հարցեր՝ շեշտը դնելով քաղաքական և առևտրատնտեսական ոլորտներում փոխգործակցության հետագա ընդլայնման վրա, ներառյալ տրանսպորտային-լոգիստիկ ոլորտը:
Բացի այդ, պետությունների ղեկավարները պայմանավորվել են ակտիվացնել շփումները ռուսական և իրանական գերատեսչությունների միջև։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







