Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:49

Պատրուշևը Գրիգորյանի հետ տարածաշրջանային անվտանգության հարցերն է քննարկել

Պատրուշևը Գրիգորյանի հետ տարածաշրջանային անվտանգության հարցերն է քննարկել

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ, Ի թիվս այլ հարցերի քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Բանակցությունները կայացել են Ռուսաստանի մայրաքաղաքում ընթացող ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ ամենամյա հանդիպման շրջանակում։

«Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ քննարկվել են ազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակում ռուս-հայկական համագործակցությանը, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր», — ասված է հաղորդագրության մեջ:

«Այդ թվում Ադրբեջանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ քննարկվել են տարածաշրջանում անվտանգության մի շարք հարցեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության և ահաբեկչությանը հակազդելու ոլորտում ռուս-ադրբեջանական փոխգործակցության հետագա միջոցառումները», — ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, զրուցակիցները ստորագրել են երկու երկրների անվտանգության խորհուրդների գծով 2023-2024 թվականների համագործակցության ծրագիրը՝ ընդգծելով, որ այդ ծրագրի իրականացումը կծառայի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը:

Նշենք, որ այսօր Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանն Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ ԽՍՀՄ տարիներին հայ-ադրբեջանական սահմանն արդեն իսկ սահմանագծվել է: Հետևաբար, ըստ նրա, տեղի է ունեցել ադրբեջանական զորքերի ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+