Բարեկամության և եղբայրության վրա կառուցված ադրբեջանա-թուրքական հարաբերություններն այսօր աշխարհում նմանը չունեն, ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակում, որում նա շնորհավորել է վերջինիս Թուրքիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ, հայտնել են Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունում:
Նա նշել է, որ Թուրքիայի Հանրապետությունը աշխարհի առաջատար երկրներից մեկն է։ Նրա յուրաքանչյուր հաջողություն մենք համարում ենք մեր հաջողությունը և անսահման հպարտ ենք դրանով։ Մենք միշտ հիշում ենք, որ եղբայրական Թուրքիան, որը միշտ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, կողքին է եղել նաև երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ, ասվում է Ադրբեջանի նախագահի նամակում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







