Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ակնկալում է դատապարտել երկրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիդա Սաիդա Իրավանին, փոխանցում է TACC գործակալությունը։
«Սրանք նողկալի ահաբեկչական հարձակումներ են քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց և երեխաների վրա։ Իրանը դատապարտում է ահաբեկչությունը, որը սպառնալիք է միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Մենք ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հստակ և վստահ կդատապարտի այս նողկալի հանցագործությունը»,- ասել է նա։
Ահաբեկչության կապակցությամբ Իրանի ՆԳՆ ղեկավար Ահմադ Վահիդին նշել է, որ երկրում անկարգությունները վտանգավոր ուղղությամբ են գնում՝ հավելելով, որ այդ հանգամանքից են ահաբեկչական շարժումները:
Հիշեցնենք, որ ահաբեկիչները հարձակվել են Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքում գտնվող Շահ Չերախ դամբարանի վրա, ինչի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 45-ը՝ վիրավորվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







