Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի Թբիլիսի կատարած այցի մասին և, հակառակ նրա ցանկության, երկու պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի չի ունեցել։
Այս մասին Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ ասված է Վրաստանի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։
«Նախագահը տեղեկացված չէր հարևան և բարեկամ երկրի նախագահ, պարոն Իլհամ Ալիևի Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին։ Չնայած Վրաստանի նախագահի ցանկությանն ու պատրաստակամությանը, ցավոք, նախագահների հանդիպումը, որն ավանդաբար անցկացվում է պետությունների բոլոր ղեկավարների երկիր այցի ժամանակ, տեղի չի ունեցել», — ասված է հայտարարության մեջ:
Նախագահի աշխատակազմում ընդգծել են, որ Զուրաբիշվիլին «պատրաստակամություն և ցանկություն է հայտնում առաջիկայում պաշտոնական այցով ընդունել Ադրբեջանի նախագահին»։
Այսօր Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի։ Հայտարարվել են միայն Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցությունները։ Վերջին անգամ Ադրբեջանի նախագահը Վրաստան էր այցելել 2015 թվականի նոյեմբերին։
Սալոմե Զուրաբիշվիլին և Իլհամ Ալիևը վերջին անգամ հանդիպել են Բաքվում 2019 թվականի փետրվարին՝ Զուրաբիշվիլիի նախագահ ընտրվելուց անմիջապես հետո։
Այն ժամանակ վրացական պետության ղեկավարը հրապարակավ հայտարարել էր սահմանազատման գործընթացն ավարտելու անհրաժեշտության մասին, իսկ ավելի ուշ այցելել էր Դավիթ-Գարեջի միջնադարյան վանական համալիր, որը գտնվում է վրաց-ադրբեջանական սահմանի չնշանակված հատվածում։
Արդեն 2019-ի ապրիլին ադրբեջանցի սահմանապահները փակել են ճանապարհը դեպի Ուդաբնո վանք, որը գտնվում է Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Արդյունքում ճանապարհը բացվեցին ԱԳՆ մակարդակով բանակցություններից հետո, Սակայն Ադրբեջանում և Վրաստանում հանրությունը դեռ երկար ժամանակ քննարկում էր այդ ցավոտ հարցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







